Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում, եթե հաշվի չառնենք հասարակության մեծ հատվածի ծայրահեղականուցումը։ Դրա համար շնորհակալություն նախագահ Էրդողանին։
Էրդողանը շարունակում է մնալ ավտորիտար, հաշվեհարդար է տեսնում իր ընդդիմախոսների հետ։ Մենք գործ ունենք ոչ թե Աթաթուրքի Թուրքիայի, այլ էրդողանյան, բռնապետական Թուրքիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նրա խոսքով, նախագահ Էդողանը ոչնչացնում է սեփական բանակը, նա վատթարացրել է հարաբերություններն ԱՄՆ–ի հետ։
Ըստ Սատանովսկու, եթե նա որոշի ոչնչացնել քրդերին, ապա Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կհասնեն անդունդի հատակին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27843