Իրանը զգուշացրել է միջուկային գործարքի խախտմանը պատասխան տալու պատրաստակամության մասին

Թեհրանը կպատասխանի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր շահերը չապահովվեն: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե Իրանի շահերը չապահովվեն, Իրանը կպատասխանի: Եվ պատասխանն այնքան լուրջ կլինի, որ մարդիկ կզղջան այդ մասին: Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողը», - Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահն իր հերթին հայտնել է, որ Սպիտակ տունը կաշխատի համագումարի հետ՝ Իրանի հետ միջազգային համաձայնագրի լուրջ թերությունների շտկման ուղղությամբ: Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Կոնգրեսի և դաշնակիցների հետ երկխոսության ճանապարհով հնարավոր չլինի շտկել գործարքը, ապա այն կչեղարկվի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27798