Սիրիայում հակամարտությունը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով. Ջոն Քերրի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ժամանակն անցել է Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը, փոխանցում է DW-ն:


«Աշխարհը պետք է մտահոգված լինի Սիրիայում շարունակվող բռնության եւ դիվանագիտության պակասի կապակցությամբ»,- Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում DW-ի տված հարցազրույցում ասել է Քերրին:


Համաժողովի բոլոր մասնակիցները խոստովանում են, որ Սիրիայում ռազմական լուծման տարբերակ չկա, «եկել է դիվանագիտության ժամանակը»  ասել է նա, պատասխանելով վերջին հարվածի մասին հարցին, որը ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան հասցրել էր սիրիական առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցներին:


ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան փետրվարի 7-ին հարված էր հասցրել իրենց դաշնակից «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դիրքեր մուտք գործած զորքերին: Արդյունքում 5 մարդ էր զոհվել, որոնց ՌԴ ԱԳՆ-ն ենթադրաբար «Ռուսաստանի քաղաքացիներ» է անվանել: ԱՄՆ լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը ռուսական վարձկանների մասին է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27781