Իրանը Սիրիայի տարածքում ռազմակայան չունի, իրանցի զինվորականներ այնտեղ նույնպես չկան: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Չունենք մենք, չունենք (Սիրիայում)», - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Զարիֆը ի պատասխան լրագրողի հարցի:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը: Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27768