Սիրիան պետք է դառնա տարածքային առումով միասնական, աշխարհիկ երկիր` հանրապետական կառավարման ձևով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Զելիմխան Մուցոևը։
Նա նշել է, որ Սիրիայում պետք է հաշվի առնել հասարակության բոլոր շերտերի շահերն ու նվազեցնել այլ երկրների միջամտությունը Սիրիայի ներքին գործընթացներին։
Ըստ նա, պետք է աշխատանքներ տանել երկրի ենթակառուցվածքները, տնտեսությունը վերականգնելու համար։ Սիրիայի բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ երկրի կայունացմանն ու պետական ինստիտուտների վերականգնմանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27628