Իրանի բնակիչների 98 տոկոսն աջակցում է երկրի քաղաքական համակարգին. Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչների ավելի քան 98 տոկոսն աջակցում է երկրում գործող քաղաքական համակարգին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Ցանկանում եք լինել ազա՞տ, թե՞ ապրել բռնապետության տակ: Ցանկանում եք հավաքական կառավարո՞ւմ, թե՞ մեկի միահեծան իշխանությունը: 98 տոկոսից ավելին ձեզ միանշանակ կպատասխանեն, որ նրանք Իսլամական Հանրապետության կողմից են»,- ասել է Ռոհանին:


Իրանում այժմ գործում է սահմանադրություն, որը հավանության է արժանացել համաժողովրդական հանրաքվեի միջոցով 1979 թվականի դեկտեմբերին, վերջին փոփոխություններն ընդունվել են հանրաքվեով 1989 թվականի հուլիսի 28-ին:

Պետական իշխանությունն իրականացվում է իշխանության՝ իրարից անկախ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջոցով, որոնք երկրի քաղաքական և հոգևոր ղեկավարի հսկողության տակ են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27619