Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են սիրիական հիմնախնդիրը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական հիմնախնդիրը, այս մասին գրում է «Սաբահ» պարբերականը:


Հայտնի է, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը:


Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը հեռախոսային խոսակցության ընթացքում իր աջակցությունն է հայտնել սիրիական հիմնախնդրի հարցում ժնևյան բանակցային գործընթացին ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27606