Ընտրությունները տեղի կունենան սահմանափակ ժողովրդավարական ազատությունների պայմաններում

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենում սահմանափակ ժողովրդավարական ազատությունների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ–ի նախկին անդամ Ակիֆ Ղուրբանովը։

Նա նշել է, որ վերջին շրջանում ընտրական օրենսդրությունը վատթարացել է` երկրում սահմանափակված են քաղաքական ազատությունները, հավաքների ազատությունը, ինչպես նաև ընդդիմության մուտքը դեպի հեռուստաընկերություններ։
Ըստ նրա, ԿԸՀ–ն գտնվում է իշխող կուսակցության վերահսկողության ներքո։

Նա հավելել է, որ ընդդիմադիր կուսակցությունների հրաժարվելու մասնակցելուց ընտրություններին հիմնավոր է, քանի որ չեն իրականացվում միջազգային կառույցների խորհուրդները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27556