Փետրվարի 8-ին Ռուսաստանից դուրս եկած առաջին փորձնական գնացքը Ադրբեջանն Իրանին կապող Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթգծով հասել է իրանական Աստարա շրջան: Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ադրբեջանի երկաթգծեր» պետական ընկերությունը:
Գնացքը տեղափոխել է փայտանյութ, բեռնաթափվել Իրանում: Երկաթուղու ամբողջական շահագործումը նախատեսվում է սկսել 2018 թվականի մարտին:
Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանն այժմ բանակցում են երկաթուղով մարդատար գնացնքեր գործարկելու շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27455