Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը. Դոմինիկ դը Բյուման

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների ճանապարհով՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների և ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:


Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: 


«Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- մասնավորապես հայտարարել է դը Բյումանը:


Նշենք, որ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Դոմինիկ դը Բյումանը գրառում է կատարել հուշամատյանում: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27289