Փորձագետ. Էրդողանը շարունակում է Սիրիայում իր օկուպացիոն պլացդարմի ընդլայնման կուրսը

Էրդողանն Էրդողան չէր լինի, եթե չհարձակվեր սիրիական նահանգի վրա։ Էրդողանն Ասադին ոչ լեգիտիմ է կարծում ու անգամ անվանում մեկ միլիոն սիրիացիների մահվան մեղավոր։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Իվանովը։

Ըստ նրա, Էրդողանը հասկացել է, որ Դամասկոսում թուրքամետ Մուսուլման եղբայրներին իշխանության բերելն ու Իրանի ու ՌԴ–ի աջակցությունը վայելող Ասադին տապալելն այդքան էլ հեշտ չէ, նա շարունակել է Սիրիայում իր օկուպացիոն պլացդարմի ընդլայնման քաղաքականություն։

Ըստ նրա, Դամասկոսը, Թեհրանը և այլ երկրներ թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիս անվանել են միջազգային ագրեսիա, իսկ Ասադը` պետական ահաբեկչական գործողություն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26960