Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել իրաքյան Քանդիլ շրջանին

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին:


Թուրքական ԶՈւ-ն հայտնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը պատկանող 11 դիրքի ոչնչացման մասին:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջադրանքը կատարելուց հետո թուրքական F-16 կործանիչները վերադարձել են Թուրքիայի տարածքում գտնվող իրենց ավիաբազաները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26951