ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի հետ ռազմական գործարքների համար․ ի՞նչ կանեն Երևանն ու Բաքուն

Հունվարի 29-ից ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։


Հատկանշական է, որ միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ ՀՀ-ը վերջին երկու տարում ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ ստացավ այդ երկրի արտադարության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։


Նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԱՄՆ նախագահին ընձեռել է Կենգրոսը CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, որը ստորագրել է Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսի 2-ին։ Ինչպես հայտնում է РБК-ն, ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ նոր պատժաամիջոցների թիրախում կարող են հայտնվել ռուսական զենքի արտահանումները։


Այսպիսով, տեսականորեն հունվարի 29-ին ԱՄՆ-ի կառավարությունը կարող է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք անցյալ տարվա օգոստոսի 2-ից հետո ռազմական գործարքներ են կնքել ռուսական պաշտպանական համալիրի ԱՄՆ-ի Պետքարտուղարության կազմած սանկցիաների ցուցակում հայտնված ձեռնարկությունների հետ։ Այդ ցուցակում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնակրություններ եւ հետախուզական կառույցներ։


Ցուցակի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։


Պատժամիջոցների ռիսկի զոնայում են հայտնվում ոչ միայն արտասահմանյան, այլեւ ռուսական այն ընկրեւթյունները, որոնք համագործակցում են ՌԴ-ի պաշտպանական ոլորտի հետ։ Հենց այդ պատճառով, ռուսական բանկային համակարգի խոշոր խաղացողներից մեկը՝ Ալֆա բանկը, հունվարի սկզբին հայտարարեց, որ դադարեցրել է «հայրենական պաշտպանական ձեռնարկությունների» սպասարկումը։


«Մենք, ցավոք, ստիպված ենք սահմանափակել հաճախորդների շրջանակը, որպեսզի պատժամիջոցների թիրախում չհայտնվենք։ Իշխանությունները դա լավ հասկանում են», - բացատրել էր Ալֆա բանկի համասեփականատեր Պյոտր Ավենը։


ԱՄՆ պետդեպը անցյալ տարի հոկտեմբերին հայտարարել էր, որ ուշադրությամբ հետեւելու է աշխարում տեղի ունեցող բոլոր գործարքներին, որոնք կարող են հայտնվել պատժամիջոցենրի դաշտում, սակայն չէր նշել՝ հնարավոր է սկսեն կիրառել նոր պատժամիջոցները հունվարի վերջից։


Միեւնույն ժամանակ փորձագետները հակված չեն մտածել, որ ԱՄՆ-ն միանգամից գործի կդնի նոր պատժամիջոցների փաթեթը։ «Ես չէի սպասի պատժամիջոցների հապճեպ կիրառում, եթե, իհարկե, խոսքը Սիրիայի կամ այլ երկրի հետ իրականացվող ռազմական գործարքների մասին չէ, որոնց իշխանությունների հետ ԱՄՆ-ն հակամարտում է», - նշում է ԱՄՆ-ի ֆինանասների նախարարության պատժամիջոցների վարչության նախկին խորհրդական, այժմ Atlantic Council-ի փորձագետ Բրայան Օ՛Տուլը։


Նրա խոսքով, ԱՄՆ-ն սկզբից կփորձի դիվանագիտական ճանապարհով համոզել, օրինակ, Աֆղանսանին եւ Հնդկաստանին սահմանափակել կամ դադարեցնել ռուսական զենքի գնումները։ «Եթե չստացվի, ապա մենք կտեսնենք պատժամիջոցների կիրառում», - նշում է նա։


Նշենք, որ 2017 թ-ին Ռուսաստանն արտահանել է 14 մլրդ դոլարի սպառազինություն։ Ռուսական զնեքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը, Վիետնամը, Իրաքը, Եգիպտոսը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26947

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel