Թուրքիայի վարչապետի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Վաշինգտոնի՝ իր վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում սահմանային անվտանգության ուժերի ստեղծման պլանները անընդունելի են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, որոնք լեգիտիմացնում են ահաբեկչական կազմակերպությունը. սա մտահոգիչ է: Մենք պահպանում ենք ահաբեկչության դեմ ցանկացած պայքարի մեր իրավունքը: Մեր պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ կշարունակվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Թուրքիան կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգության ապահովման համար», - Կալինին մեջբերում է NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսել է Սիրիայում սահմանային անվտանգության ուժերի ստեղծումը:
Թուրքական լրատվամիջոցները վերջին երկու օրվա ընթացքում հայտնում են թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինայում YPG- ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինա շրջանում քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ գործողություններում Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26417