Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ, հարուցվել է քրեական գործ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ: Նա հաղորդում է ներկայացրել, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրություն է ներկայացրել, ըստ որի, կասկածվում է, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: ՈՒԵՖԱ-ի մոտ կասկած են առաջացրել հանդիպման վրա արված խաղադրույքները:


«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ 2017 թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը):


2018-ի հունվարի 8-ի հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:


«Լոռի» եւ «Էրեբունի» ֆուտբոլային ակումբերը հերքում են, որ հաշվի շուրջ պայմանավորվել են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Լոռիի» հիմնադիր-սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ընդգծեց, որ իրենց մարզական հաջողությունները բացառապես ազնիվ ջանքերի շնորհիվ են:


«Ինչ վերաբերում է այդ խաղին, «Լոռին» խաղացել է իր ֆուտբոլը, հաղթել է 5:0 հաշվով, եւ «Լոռին» երբեւիցե ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել եւ չի բերելու, եւ դա հավաստիացնում եմ: ՈՒԵՖԱ-ի կասկածի պատճառը չեմ կարող ասել՝ ինչն է, ինձ թվում է, մոնիտորինգի արդյունք է: ՈՒԵՖԱ-ն խաղերի վերաբերյալ մոնիտորինգ է անում, եւ խաղադրույքների՝ խելամիտ քանակից ավելի լինելու դեպքում կասկած է առաջանում, ընդհանրապես եմ ասում, այս խաղի վերաբերյալ չեմ ասում, հնարավոր է՝ դրա արդյունքում է»,- ասաց նա:


«Էրեբունու» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը նույնպես հերքեց տեղեկությունը: Նախ՝ նա անակնկալի եկավ, որ նման հաղորդում է եղել, հետո ընդգծեց, որ իր թիմը միշտ խաղում է միայն հաղթանակի համար, եւ երբեք գումարի դիմաց հաղթանակը չէր զիջի:


Այժմ Առաջին խմբի առաջնությունում ձմեռային դադար է: 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին» 32 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Արցախին» գերազանցում է 1 միավորով: «Էրեբունին» 6-րդ տեղում է՝ 16 միավորով:


ՀՀ-ում պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր հասունացել նաեւ 2015 թ. վերջին: Կիզակետում «Ուլիս» ֆուտբոլային ակումբն էր: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել էին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26344

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel