Տարիներ տևած և հազարավոր կյանք խլած քաղաքացիական պատերազմը Սիրիայում մոտենում է ավարտին, իսկ Ասադի ռեժիմն ամրապնդվում է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է Բաշար Ասադի գլուխը, փոխանցում է Augsburger Allgemeine–ը։
Չնայած նրան, որ մարտերը դեռ շարունակվում են, Պուտինը հաղթեց` փրկելով Ասադի ռեժիմը, ում տարիներ շարունակ փորձել է տապալել ԱՄՆ–ն։
Կրեմլի շեֆը Սիրիայում դաս տվեց Արևմուտքին`չնայած Սիրիան դեռ մնում է կազմաքանդված պետություն։ Սիրիայում խաղաղությունը ձեռնտու է նաև Արևմուտքին`փախստականները կվերադառնան իրենց երկիր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26328