Վրաստանի միջազգային տարադրամային պահուստները 2017 թվականին աճել են 10,3%-ով

Վրաստանի միջազգային տարադրամային պահուստները 2017 թվականին աճել են 10,3%-ով կամ $282,8 միլիոնից՝ $3 միլիարդ 39,3 միլիոնի: Այս մասին հաղորդում է հանրապետության Ազգային բանկը։

Չորրորդ եռամսյակում տարադրամային պահուստները երկրում աճել են 0.5%-ով, ընդ որում դեկտեմբերին՝ 1,3%: 2017 թվականի վերջին տարադրամային պահուստները կազմել են 2 միլիարդ 832,9 միլիոն դոլար(10,5% աճ), փոխառության հատուկ իրավունքները (SDR)` 206,4 միլիոն դոլար (6,6% աճ)։

Վրաստանի «Հիմնական տնտեսական և ֆինանսական ցուցանիշների» համաձայն՝ 2018թվականի վերջին միջազգային տարադրամային պահուստները նախատեսվում են $3 միլիարդ 395,9 միլիոն ծավալի չափով, կամ կանխատեսվող ՆՀԱ 20,9%–ը ($16 միլիարդ 230,3 միլիոն)։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26268