Թրամփը Նազարբաեւին կընդունի Սպիտակ տանը. հայտնի է հանդիպման օրը

Հունվարի 16-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:


Ինչպես հայտնում է Ազատությունը, Ղազախստանը հունվարի 1-ից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:


Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ու Նազարբաեւը քննարկելու են միջազգային մարտահրավերները, այդ թվում՝ Աֆղանստանի խնդիրը, հարցերը, որոնք քննարկվելու են Անվտանգության խորհրդում Ղազախստանի նախագահության ընթացքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26258