Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է երկրի համապատասխան գերատեսչություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը Հայաստանի հետ օդային հաղորդակցությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է NEWS.tj:
Կառավարության արձանագրության մեջ հանձնարարվում է հաստատել 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ՀՀ և Տաջիկստանի միջև կնքված` օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը: Տրանսպորտի նախարարությունն այլ գերատեսչությունների հետ միասին պետք է անհրաժեշտ ջանքեր ձեռնարկի համաձայնագրի դրույթների կյանքի կոչման համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26207