Սուդանի իշխանությունները համաձայնել են Սուակին կղզին վարձակալության տալ Թուրքիային։ Թուրքիան պատրաստվում է ռազմանավերի համար առաջիկայում նոր նավահանգիստ կառուցել կղզում։
Լուրի մասին առաջինը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուհետև այն հաստատել է Սուդանի արտաքին գործերի նախարարությունը:
Նախկինում Օսմանյան տիրապետության տակ գտնված կղզին թուրքերը պատրաստվում են վերակառուցել և բացել տուրիզմի համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը Սուդան այցի ժամանակ տեղի իշխանություններին առաջարկել էր «իրենց տալ» Սուակին կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշոր նավահանգիստը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26127