Անկարայում կալանավորվել է ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել էր ՌԴ դեսպանը

Անկարայում կալանավորվել է Մուստաֆա Թիմուր Օզքանը՝ ֆոտոցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել էր Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Նա մեղադրվում է այդ սպանությանը առնչություն ունենալու մեջ, հաղորդում է Yeni Safak-ը:

Ըստ իրավապահ մարմիններում Yeni Safak-ի աղբյուրի՝ Օզքանը հարցաքննության համար Անկարայի դատախազություն էր հրավիրվել, որը նրա դեմ կանխամտածված սպանությանն առնչություն ունենալու մեղադրանք է ներկայացրել, որից հետո դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Կառլովը սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում «Ռուսաստանը ճանապարհորդների աչքերով՝ Կալինինգրադից մինչեւ Կամչատկա» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:

Ըստ թուրքական իշխանությունների՝ հարձակումն իրականացրել էր ոստիկանության աշխատակից Մեվլութ Ալթընթաշը: Տեղական անվտանգության ուժերի կողմից նա չեզոքացվել էր


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26118