Հայաստանում կներդրվեն ապահովագրության պայմանագրերի տրամադրման մեխանիզմներ այն քաղաքացիների համար, որոնք պետպատվերից օգտվելու իրավունք ունեն: Այս մասին կառավարության 2017 թվականի վերջին նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Փոփոխություններ են կատարել 2004 թվականի մարտի 4-ին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ արտոնյալ բժշկական օգնության մասին» որոշման մեջ:
Նախարարի խոսքով՝ այժմ պետությունը բժշկական օգնության համար վճարում է բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում: Առաջարկվում է նաև կազմակերպության եւ պետպատվերների մոնիտորինգի ֆինանսավորման շրջանակներում կիրառել առողջապահության էլեկտրոնային համակարգի տվյալները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26085