Fitch-ը 2018 թվականի համար բացասական կանխատեսում է տվել Ադրբեջանի բանկային ոլորտին

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը պահպանել է 2018 թվականի համար Ադրբեջանի բանկային ոլորտին առնչվող բացասական կանխատեսումը, ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Գործակալության գնահատականներով՝ բացասական կանխատեսումները կապված են «ակտիվների որակի վրա մշտական ճնշման հետ»։

«ԱՊՀ-ի բանկային ոլորտի հեռանկարները 2018 թվականին հիմնականում կայուն են, ինչին նպաստել է ավելի բարենպաստ տնտեսական ֆոնն ու քայլերը՝ ուղղված ակտիվերի որակի վրա ճնշման նվազեցմանը»,-ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր զեկույց՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Համաձայն զեկույցի՝ հետխորհրդաին երկրներից միայն Ադրբեջանում է 2017 թվականին սպասվում տնտեսական աճի 1 տոկոսով նվազում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26065