Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների կողմից խոցվել է կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը։ Օդաչուն զոհվել է, փոխանցում է SANA–ն։
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ ահաբեկիչների հարձակումները շարունակվելու են։
«Մեր զորքերի դուրսբերման ֆոնին գնում է ահաբեկիչների ակտիվացում, հատկապես Դամասկոսի մոտակայքում, որտեղ գտնվում են մի շարք խմբավորումներ, որոնք Աստանայում ստորագրել են Սիրիայի հարցով համաձայնագիրը, սակայն ձևացնում են, թե ոչ մի բան չեն ստորագրել։ Ակտիվացում պետք է սպասել նաև հետագայում»,– հավելել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26059