Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ

Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:


Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն ամփոփեցին Հայաստանի Նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցելության արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություններից բխող երկու երկրների արտգործնախարարություններին տրված հանձնարարականները և նախանշեցին դրանց իրականացման ուղիները։


Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26027