Քանի որ Ադրբեջանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, հանրապետություն միջազգային վարկանիշային ցուցակներում հետ է մնում հարևաններից։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։
Ըստ նրա, ԱՀԿ–ին անդամակցելու համար Ադրբեջանը պետք է երկրի օրենսդրությունը համապատասխանեցնի կազմակերպության կանոններին։
«ԱՀԿ–ին անդամակցությունը թույլ կտա Ադրբեջանին դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու նվազեցնել նավթի գներից կախվախություը։ Քաղաքական–տնտեսական առումներով դա թույլ կտա ներգրավվել ներդրումներ երկրի տնտեսությունում»,–հավելել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25998