Վրաստանը սկսել է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը

Վրացական Անակլիա քաղաքում սկսվել են խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները, որը կկապի Եվրոպան ու Ասիան։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ դա ամենամասշաբային նախագիծն է Վրաստանում XXI դարի սկզբից ի վեր, որը կդառնա «մեկնակետ՝ տարանցիկ երկրից արդյունաբերության, լոգիստիկայի և արդյունաբերության զարգացման երկրի փոխակերպման»։

«Դա եզակի նախագիծ է, քանի որ Վրաստանը դրանով իսկ կհաստատի իր դիրքը Մետաքսի ճանապարհի քարտեզի վրա։ Այդ նավահանգիստը թույլ կտա մեր երկրին ընդունել ամենամեծ նավերը»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ նավահանգիստը նաև հնարավորություն կտա տարածաշրջանին և Վրաստանի բոլոր բնակիչներին անձնական բիզնես սկսելու համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25986