Բուլղարիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. աղբյուր

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը փետրվարի 12-13-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: 


Նրա փոխանցմամբ, այցի շրջանակում Ռադևը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ, ինչպես նաև քննարկվում է հայ-բուլղարական բիզնես-ֆորումի անցկացման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այցը նոր լիցք կհաղորդի ՀՀ-Բուլղարիա հարաբերություններին:


Նշենք, որ VERELQ-ի աղբյուրը դիվանագիտական շրջանակներում տեղեկացրեց, որ պաշտոնական այցի մանրամասները այժմ քննարկման փուլում են, բայց ձեռնպահ մնաց նշելու, թե կոնկրետ ով է ժամանելու պաշտոնական այցով՝ Բուլղարիայի նախագահը, թե վարչապետը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25918