Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրն «արագ վերածվել է ռազմավարական գերտերության, որն ունակ է լուրջ միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար»:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ թեև իրենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, որոնք չի կարելի թերագնահատել, այնուհանդերձ՝ չեն վախենում դրանցից ու իրենց հիասթափված չեն զգում:
«Ընդհակառակը՝ ստեղծված իրավիճակում մենք լավատեսորեն ենք նայում մեր առաջընթացին»,-հավելել է նա:
Հս. Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան իր հրթիռային և միջուկային ծրագրերի շնորհիվ աճող ազդեցություն է ունենում միջազգային ասպարեզում ստեղծված իրավիճակի վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25895