Պակիստանը դատապարտում է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան» և հրաժարվում ճանաչել Հայաստանը որպես պետություն։ Այս մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի Սենատի փոխնախագահ Մոլանա Աբդուլ Գաֆուր Հայդարին:
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը չի իրագործի ԼՂ հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերը, Պակիստանի որոշումը կմնա անփոփոխ։
«Պակիստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին»,-ասել է Սենատի փոխխոսնակը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25886