Մոսկվան ու Անկարան լուծել են С-400-ների մատակարարմանն առնչվող բոլոր հարցերը

С-400-ների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագրի մի մասը վճարվել է Ռուսաստանի տրամադրած վարկով, մատակարարումները կսկսվեն 2019 թվականի վերջին-2020 թվականի սկզբին։ Այս մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը, փոխանցում է TASS գործակալությունը։

Կոժինի խոսքով՝ բոլոր հարցերը լուծված են, օրերս պայմանագիրը կմտնի իրագործման փուլ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական С-400-ների ձեռքբերման հետ կապված հարցը լուծված է։

С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Գործողության միջին շառավղում կիրառելի է նաև ցամաքային օբյեկտների դեմ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25883