Էրդողան. Թուրքիան Սիրիայի հյուսիսը «կմաքրի» ահաբեկիչներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն «կմաքրի» ահաբեկիչներին Սիրիայի հյուսիսից՝ խոսելով ոչ միայն Աֆրինի ու Մանբիջի, այլև Ղամիշլիի մասին:


«Ահաբեկիչներից կմաքրենք Աֆրինը, Մանբիջը, Թել Աբյադը, Ղամիշլին: Ահաբեկիչներին, որոնց երես են տալիս մեր ռազմավարական դաշնակիցը համարվողները, ինչպես այսօր, այնպես էլ միշտ՝ նեղը կգցենք: Մենք դժվարանում ենք հասկանալ, թե այս հարցում ի՞նչ կա մեր դաշնակցի մտքին, սակայն մեր որոշումը հստակ է. ոչ ոք թող չնեղանա. ով մեր դիմաց դուրս գա՝ գլուխը կճզմենք կանցնենք վրայով», - հայտարարել է Էրդողանը՝ խոսելով Սիրիայի տարածքում գործող քրդական զինված ջոկատների (YPG) մասին, որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25718