Ռուսաստանի Դաշնային խորհուրդը պաշտոնապես հաստատեց ՌԴ նախագահի ընտրության անցկացման օրը՝ մարտի 18-ը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Վերին պալատի կայացրած որոշման պաշտոնական հրապարակման պահից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն կհրապարակվի և ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 18-ին:
Նախօրեին ՌԴ ԿԸՀ-ից հայտնել էին, որ նախագահական ընտրություններին կարող է մասնակցել 13-15 թեկնածու: Անցած շաբաթ իր մասնակցության մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայտնի է նաև, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել քաղաքական գործիչներ Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, գործարար Սերգեյ Պոլոնսկին, հաղորդավար Քսենիյա Սոբչակը և այլք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25672