ԵՄ առաջնորդները դեմ են Երուսաղեմի հարցում Թրամփի դիրքորոշմանը

Եվրամիության երկրների քաղաքական առաջնորդները սահմանազատվել են Երուսաղեմի կարգավիճակի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուրսի փոփոխությունից: Այս հարցում ԵՄ դիրքորոշումն «անփոփոխ» է մնում, Բրյուսելում գագաթնաժողովին մասնակցող ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների անունից հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է DW-ն:

Ավելի վաղ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել էր այնտեղ տեղափոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը:

Թրամփի որոշման հրապարակումից անմիջապես հետո ԵՄ ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ ԱՄՆ տեսակետը կարող է խանգարել Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացին եւ 2 պետություն ստեղծելու ծրագրի իրականացմանը:

ԵՄ գագաթնաժողովը հինգշաբթի վերստին հաստատել է իր հավատարմությունը մերձավորարեւելյան հարցի կարգավորման հենց այս տարբերակին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25658