Երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով հակադրություն չի դիտարկվել. նախագահ

Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակ է՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր ընկերների, և՛ մեր կողմից: Բայց նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո. սա իմ համոզմունքն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո: Կարծում եմ` առողջ տրամաբանությունն իրոք հաղթեց։ Եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում, դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի, գոնե, նվազագույնին: Այնպես որ, թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը՝ զուտ բանակցային պրոցես է: Մեզ համար երբեք երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով չի դիտարկվել որպես հակադրություն։ Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ, թեև դժվար է Ռուսաստանն անվանել Արևելք, բայց կոնկրետ Ռուսաստանի հետ»,- նշել է նախագահը:


Այնուհետ նա անդրադարձել է բանակցությունների ընթացքին, քանի որ տարատեսակ մեկնաբանություններ են հնչել այս մասով:


«Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին, և այն ժամանակից սկսած մենք բանակցություն էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ, եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, նույնիսկ դրանից մի քիչ ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ Եվրամիության հետ բանակցությունների առաջին փուլը սկսում էիք, մենք անկեղծորեն մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ` տեսե՛ք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ի հետ, իհարկե, նաև ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Մենք ասացինք, որ չենք կարող բանակցել մի թեմայի, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին, և, ինչպես իրենք ասացին, ըմբռնումով մոտեցան։ Մենք տևական ժամանակ բանակցում էինք, բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել, թե` գիտեք, Եվրասիական տնտեսական միության այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին և այլն, և այլն։


Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Եվ մենք ստիպված էինք հիշեցնել, որ մենք դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենն արել ենք թափանցիկ` բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը` Ասոցացման համաձայնագիրը, չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին: Եվ երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող»:


Լրագրողի հարցին, թե Հայաստանի եվրոպացի գործըներները ՀՀ–ի` ԵԱՏՄ-ին միանալու որոշմանը տեղեկացվել են 4 ամիս առա՞ջ, նախագահ Սարգսյանը պատասխանել է .


«Այո, իհարկե, բայց խոսքը միայն դրա մասին չէ, խոսքը նաև հրապարակային ելույթների մասին է, որոնք դժվար չէ վեր հանել և տեսնել: Բոլոր դեպքերում, բանակցությունները շարունակվեցին, շարունակվեցին նոր սկզբունքների ներքո և դա հիմնականում տեղի ունեցավ 2015 թվականին` Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովն, այս առումով, պատմական է։ Այստեղ որոշում կայացվեց, որ Արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այո՛, մեզ բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ բոլորս հետխորհրդային երկրներ ենք, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, իհարկե, և՛ Մոլդովայից, այնպես, ինչպես Վրաստանը տարբերվում է Ուկրաինայից, Ադրբեջանից և այլն: Բանակցություններն արդեն շարունակվեցին այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել։


Ինչպես ասացի՝ ես դա համարում եմ ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր ընկերների, և՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ է. գիտեք, երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր կարող է հակադրություն լինել, թեև ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, մեր գործողությունները միայն սրանով պայմանավորելով մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, մաքսային միությունը հսկայական շուկա ունի, և մեր նպատակը պետք է լիներ, և այդպիսին էլ կա, որ արտահանումը խթանվի: Այսինքն՝ մենք շատ-շատ ավելի ապրանք պետք է արտադրենք և արտահանենք, և հիմա էլ դա մեզանից է կախված:


Որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, այդ ապրանքները կարող ենք հավասարապես արտահանել Եվրասիական տնտեսական միության շուկա և Եվրամիության շուկա։ Ուղիղ այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում. մեր արտահանումների 28 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության շուկային: Դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային։ Իհարկե, կառուցվածքային տարբերություն կա` որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք, բայց, բոլոր դեպքերում, ծավալն այդպիսին է: Մենք պետք է այդ ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահեր, ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում, կան այդպիսի օրինակներ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նոր հնարավորություններ են բացվում մեր գործարարների համար, Սերժ Սարգսյանն ասել է.  


«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա 6200 ապրանքատեսակի գծով մենք Եվրամիությունում ունենք արտոնյալ պայմաններ, այսինքն՝ դրանք մաքսազերծվում են կա՛մ զրոյական դրույքաչափով, կա՛մ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորն ապրանքն արտադրելն է: Մենք պետք է կարողանանք ավելի շատ և որակյալ ապրանք արտադրել, մրցունակ ապրանք արտադրել և այդ ժամանակ արտահանման համար որևէ խոչընդոտ էլ չի լինի, այսօր էլ որևէ խոչընդոտ չկա՝ ով արտադրում է մրցունակ, որակյալ ապրանք, հանգիստ իր ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում ու այլ շուկաներում: Այնպես որ, իհարկե, GSP+ համակարգը մեզ համար շատ օգտակար է, այդ համակարգն է, որ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ, այսինքն՝ առևտրաշրջանառության գրեթե 1/3 ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25652

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel