ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 մլն 339 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը:
Ծրագիրը միտված է աջակցելու ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրմանը՝ նպաստելով տնտեսավարողների շրջանակում կլիմայական ռիսկերից ապահովագրական պաշտպանությանը։
Ըստ համաձայնագրի՝ ծրագրի ֆինանսավորումը ՀՀ և ԳԴՀ նախատեսվում է համամասնական սկզբունքով («pari passu»): Ծրագրի շրջանակներում 5,339,139.38 եվրո գումարի չափով ԳԴՀ կողմից հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25646