Իսրայելցի նախարար. Մենք կարող ենք երկրի երեսից ջնջել Լիբանանը

Մենք կարող ենք Լիբանանը վերադարձնել քարե դար։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը։

Նա նշել է, որ ինչպես Սիրիայում, իրենք խոչընդոտելու ենք Հզբոլահին ռազմական գործողություններով։ Ըստ նրա, այս անգամ Իսրայելի թիրախը կարող է դառնալ ողջ Լիբանանը։

Կացի խոսքով, իրենք գիտան այն մասին, որ Իրանը Լիբանանում հրթիռային գործարան է կառուցում։ Նա հավելել է, որ իրենք չեն կարող թույլ տալ հարձակում Իսրայելի վրա անգամ մեկ լիբանանցու կողմից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25640