Դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25510