Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիայում գյուլենականների գործով ձերբակալված երկու մտավորականներին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, ցմահ ազատազրկում է սպառնում:


Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նրանց ձերբակալել են Թուրքիայում գյուլենականների լրատվական կայքերի գործով: Ընդհանուր առմամբ՝ այդ գործով անցնում են 7 մեղադրյալ, որից 3-ի համար մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջել: Այս մասին հայտնում է BirGun պարբերականը:


Նրանց գործը քննվում է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26-րդ դատարանում: Դատավարության ժամանակ պետական մեղադրողը պահանջել է «Սահմանադրական կարգը խախտելու» մեջ մեղադրվող լրագրողներ Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի եւ Նազըլը Ըլըջաքի համար ցմահ ազատազրկում։


Մեհմեդ եւ Ահմեդ Ալթանները ներկա չեն եղել դատարանում, սակայն դատավարությանը մասնակցել են Skype-ի միջոցով։


Հատկանշական է, որ ձերբակալված երկու մտավորականները Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էին, ու բազմաթիվ հոդվածներ են գրել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25486