Սաադ Հարիրին գերտերություններին խնդրել է աջակցել Լիբանանի ինքնավարությանն ու անկախությանը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին գերտերություններին խնդրել է աջակցել իր երկրի ինքնավարությանն ու անկախությանը:

Հարիրին այդ մասին հայտարարել է Լիբանանի հարցով Փարիզում միջազգային հանդիպման ժամանակ, որին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ բարձրաստիճան այլ անձինք, փոխանցում է AP-ը:

Հարիրիի խոսքով՝ Լիբանանը կարողացավ հաղթահարել քաղաքական ճգնաժամն իր միջազգային գործընկերների շնորհիվ:

Նա նշել է, որ երկրի շատ կուսակցություններ հաստատել են իրենց՝ «տարածաշրջանային հակամարտություններից ձեռնպահ մնալու համախոհությունը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25427