Նախօրեին սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Հունաստան։ Վերջին 65 տարվա ընթացքում դա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր այդ երկիր։
Փորձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին հայտարարել է, որ այցելելով Հունաստան Էրդողանը իրոք ցանկանում է կարգավորել հարաբերություններն ԵՄ–ի անդամ ու Թուրքիայի հարևան Հունաստանի հետ։
Ըստ նրա, Էրդողանը ցանկանում է դուրս գալ միջազգային մեկուսացումից։
Նա նշել է, որ Թուրքիայում նախկինում որդեգրած «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը վերածվել է «Զրո հարևաններ» դոկտրինի։
Փորձագետը հավելել է, որ չնայած Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ–ի անդամ են, սակայն նրանց հարաբերությունները շարունակում են մնալ լարված։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25419