Ռոսսելխոզնադզորը Վնուկովո օդանավակայանում կալանել է ՀՀ-ից ներմուծված 500 կգ ձկնկիթը

Ռոսսելխոզնադզորը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կալանել է Հայաստանից ներմուծված շուրջ 500 կգ ձկնկիթի խմբաքանակը: Այս մասին հայտնում են կառույցի լրատվական ծառայությունից:


Նշվում է, որ կասեցվել է Հայաստանից մատակարարված 492 կգ իշխանի կարմիր ձկնկիթի փաստաթղթերի ձեւակերպումը, քանի որ պարզվել է, որ անասնաբուժական սերտիֆիկատում նշված քանակության (41 տեղ/900 կգ) անհամապատասխանություն կա ապրանքափոխադրման բեռնագրում (41 տեղ/640 կգ) նշված քանակության հետ: Բացի այդ, բացակայում են որոշ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են  ԵԱՏՄ «Ձկան եւ ձկնարտադրանքի անվտանգության մասին» Տեխնիկական կանոնակարգով»:


Բեռը կալանվել է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25402