Վերլուծաբան. Թրամփը պարտվել է Մերձավոր Արեւելքի հարցում

Միացյալ Նահանգները պարտվում են Հյուսիսային Կորեայի հարցում, Ռուսաստանի եւ Չինաստանի հարցում, Մեքսիկայից եւ Չինաստանից ներմուծման, Պետքարտուղարի, նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի իսկ այժմ Մերձավոր Արեւելքի հարցում: Այս մասին «Washington Post»-ի կայքում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Դանա Միլբանկը:


Նա հարց է հնչեցնում՝ արդյոք Թրամփը չի հոգնել պարտվելուց: Ըստ նրա՝ Երեսուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով՝ նա փաստացի Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում պարտություն է կրում: «Նա բորբոքում է արաբական դաշանակիցներին՝ հերքելով ԱՄՆ լեգիտիմությունը որպես դաշնակցի եւ խաղաղության պայամնագիրը անիրականանալի երազանք դարձնելով»,- գրում է հեղինակը:


Ըստ Միլբանկի՝ իր որոշումով Թրամփը մեղմացրել է ԱՄՆ հանձնառությունը երկու երկների հայեցակարգով լուծման շրջանակում, որին դեռ 2002-ին աջակցել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:


Թրամփն արդեն հասցրել է չեղյալ հայտարարել արտաքին քաղաքականության «հաղթանակները», ինչպիսին է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը կամ իրանական խնդիրը:


«Հարաբերությունները վատթարացել են Բրիտանիայի, Եվրոպայի եւ Մեքսիկայից մինչեւ Ավստրալիա բոլոր երկրների հետ: Նա արագացրել է Իսլամական պետության դեմ հաղթանակը, չնայած Ռուսաստանին ավելի շատ իշխանություն տրամադրելու գնով, որի հետեւանքով ահաբեկչական սպառնալիքը ապակենտրոնացված է, բայց վերացված չէ», - գրում է հեղինակը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25398