Գերմանիացի սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է մոտ ժամանակներս մշակել ԱՄՆ-ի օրինակով սերտ ինտեգրման տարբերակ։
«Ես առաջարկում են եվրոպական սահմանադրական պայմանագիր, որը կձևավորի դաշնային Եվոպա»,-նշել է նա։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է հստակ պատկերացում ունենան այդ պահի կարևորության վերաբերյալ, և համաձայնագիրը վավերացնելու հարցում չհամաձայնողները պետք է դուր գան ԵՄ-ից։
Շուլցի պլանների մեջ է մտնում մինչ 2025 թվականը «Եվրոպայի միացյալ նահանգներ» ձևավորելը, ինչի շնորհիվ կարելի է հաջող պայքար իրականացնել Գերմանիայի, Ավստրիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջ ազգայնականների դեմ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25396