Ամերիկյան զենքը YPG-ի և PYD-ի ահաբեկիչների ձեռքում կօգտագործվի Իրանի և Թուրքիայի դեմ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում խոստացել էին, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններին ոչնչացնելուց հետո ԱՄՆ-ը YPG-ի և PYD-ի ջոկատներից կվերցնեն նրանց փոխանցված ամերիկյան զենքը, սակայն այդպես չեղավ:
«Ներկայումս Սիրիայում գործնականում չեն մնացել ԴԱԻՇ-ի գրոհայիններ, բայց ԱՄՆ-ը չգիտես ինչու՝ շարունակում է զինել YPG-ի և PYD-ի սիրիական թևին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում Անկարայի և Վաշինգտոնի դաշնակցային ոգուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25304