Հայաստանից՝ քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են

Հայաստանից՝ քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:


Ինչպես հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:


Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում, ինչպես հայտնում է tert.am-ը, անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը:


Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25297