Պակիստանը կշարունակի իր աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ասիֆը:
Նրա խոսքով, Պակիստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում սկզբունքային դիրքորոշում ունի և բոլոր ֆորումներում աջակցում է եղբայրական Ադրբեջանին: Ասիֆը նաև հիշեցրել է, որ Պակիստանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից:
Անդրադառնալով Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափին, Պակիստանի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը միանման դիրքորոշում ունեն շատ տարածաշրջանային և միջազգային հարցերում, այդ թվում` Քաշմիրի, Ջամուի և ղարաբաղյան հակամարտության մասով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25286