Իսրայելի ուժերի հարվածը Դամասկոսի մերձակայքում գտնվող իրանական ուժերին Իսրայելի ու Իրանի հակամարտության նոր էջն է։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ելենա Սուպոնինան։
Ըստ նրա, Իսրայելն առաջին անգամը չէ ընդգծում իր ազգային անվտանգության շահերը, որոնք անցնում են Սիրիայի տարածքով։
Նա հույս է հայտնել, որ Իրանի ու Իսրայելի հակամարտությունը կշարունակվի դանդաղ ընթացող երկկողմ հակադրությունների ձևաչափով։ Ըստ նրա, ցանկալի չէ, որ Սիրիան դառնա տարածաշրջանային ուժերի` Իրանի ու Իսրայելի հակամարտության թատերաբեմ։
Սուպոնինան հավելել է, որ ՌԴ–ն միշտ էլ փորձել է հարթել այդ սուր անկյուններն ու շարունակել խաղաղ կարգավորումը Սիրիայում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25209