Հայաստանը, հատկապես իր սփյուռքի ազդեցության ներքո, փակել է Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ուղիները և այդ իսկ պատճառով մնացել է բոլոր էներգետիկ, տրանսպորտային և առևտրային նախագծերից դուրս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մինչդեռ Վրաստանը մի կողմից դարձել է Թուրքիայի և Արևմուտքի միջև, իսկ մյուս կողմից ՝ Կովկասի և Միջին Ասիայի միջև կամուրջ և այդպիսով ապահովել իր ապագան»,- 1news.az փոխանցմամբ նշել է նա:
«Այս երկու օրինակները շատ ցայտուն են. ձեռք է բերում նա, ով մեզ հետ ընկերություն է անում, իսկ ով չարացած է՝ կորցնում է»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25190