Ադրբեջանն ու Պակիստանը ինքնաթիռների ձեռք բերման մասին պայմանագիր կստորագրեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Նա նշել է, որ իրենք պետք է համագործակցեն տարբեր ոլորտներում, այդ թվում ռազմական արդյունաբերության։
Հիշեցնենք, որ Ադբեջանը մինչ այդ Պակիստանից գնել էր 10 ուսումնա–մարզական Super Mushshak ինքնաթիռներ` ադրբեջանական օդուժի համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25130